ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Բոկա Խունիորսը» եզրափակչում է

 «Բոկա Խունիորսը» եզրափակչում է
23.06.2012 | 12:56

Որոշվեց Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցը: Այն արգենտինական «Բոկա Խունիորսն» է, որը կիսաեզրափակչի երկրորդ խաղում ոչ-ոքի` 0:0 խաղաց չիլիական «ՈՒնիվերսիդադ դե Չիլիի» հետ և, քանի որ առաջին խաղում սեփական հարկի տակ առավելության էր հասել 2:0 հաշվով, իրավունք ստացավ շարունակելու հեղինակավոր գավաթի համար պայքարը: Եզրափակիչ առաջին խաղը հունիսի 27-ին է, կայանալու է Արգենտինայում: Այս հանդիպմանը կհաջորդի երկրորդը (հուլիսի 4), և երկու հանդիպումների արդյունքով պարզ կդառնա` «Բոկա Խունիո՞րսը», թե՞ բրազիլական «Կորինթիանսն» է հարավամերիկյան ուժեղագույն ակումբը: Հիշեցնենք, որ գավաթի համար պայքարում` կիսաեզրափակչում, «Կորինթիանսը» հաղթահարել է բրազիլական մեկ այլ ակումբի` «Սանթոսի» արգելքը, ով անցած տարվա գավաթակիրն էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ